Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
31/3/2022
share

Կապանի Սուրբ Խարալամբոս եկեղեցին ավերման եզրին է

Կապանի հունական Սուրբ Խարալամբոս եկեղեցին ավերման եզրին է։ Եկեղեցին կառուցվել է 1865 թվականին, Կապանի հույն ձեռնարկատերեր Կոնդուրովների կողմից։ Եթե պատմական հուշարձանները սյունեցիները կարողացել են պաշտպանել թշնամիների ոտնձգություններից, ապա բնության ու ժամանակի դեմ անզոր են եղել։ Եկեղեցին կանգուն է, բայց կիսավեր վիճակում։
Գտնվում է Կապան քաղաքից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա, Կատար (Ղաթար) և Կավարտ գյուղերի միջև՝ Կռկոռա լեռան փեշին: Իր եզակի ճարտարապետության շնորհիվ այն կարող է այս տարածքին յուրօրինակ զբոսաշրջային գրավչություն հաղորդել։
Այժմ զբոսաշրջային երթուղիները հիմնականում Տաթևով ու Վահանաբերդով են անցնում։ Այնինչ, Սուրբ Խարալամբոսը ևս զբոսաշրջիկներ գրավելու և այս բնակավայրերը զարգացնելու նախադրյալ ունի։
Բնակիչներն ասում են՝ կարևոր է ապահովել տնտեսության կայուն զարգացման պայմաններ, որպեսզի բնակիչները սոցիալական վիճակից ելնելով չլքեն Սյունիքը։
Վերջերս ՀՀ-ում Հունաստանի դեսպանատնից եկել, նկարել են եկեղեցին։ Ասում են՝ հուշարձանը գոնե փրկեն հայ-հունական կողմերի համագործակցությամբ։

cvmedia.am քաղաքացիական լրագրող՝ Արա Ստեփանյան

4

facebook sharing button facebook